Լոռու մարզի 22-ամյա երիտասարդը բռնաբարել է 80-ամյա տատիկին: Սեպտեմբերի 6-ին 80-ամյա Ռ.Մ-ն հաղորդում է տվել ոստիկանության Թումանյանի բաժին, որ անհայտ անձը սեպտեմբերի 4-ին ներխուժել է իր բնակարան, ծեծի է ենթարկել իրեն, այնուհետ բռնաբարել:
Ոստիկանության օպերատիվ գործողությունների արդյունքում պարզվել է, որ այդ անձը 22-ամյա Արման Մ-ն է: Վերջինս ձերբակալված է, կատարվում է նախաքննություն: Տուժած կնոջը տրվել է դատաբժշկի ուղեգիր: