Վանի Արճեշ քաղաքում բեմականացված հակահայկական հիստերիան վատ ավարտ է ունեցել

56

Թուրքական «Դողան» (Doğan) լրատվական գործակալության փոխանցմամբ, Թուրքիայի Վանի նահանգի Արճեշ քաղաքում տեղական իշխանությունները կազմակերպել են միջոցառում, որը նվիրված էր Արճեշը թշնամի հայերից ազատագրելու 94-ամյակին: Սակայն միջոցառումը վերածվել է ողբերգական միջադեպի:

Միջոցառումը բեմականացվել է: Հայ զինվորին մարմնավորել է Արճեշի քաղաքապետարանի հավաքարարներից մեկը` Մուրադ Ալփսալազը: Վերջինիս վրա թատերական ներկայացման ժամանակ մարտական փամփուշտներով կրակ են բացել: Վիրավոր հավաքարարին շտապ հոսպիտալացրել են: