Ստամբուլում բողոքի ակցիաներ ընդդեմ Հրանտ Դինքի սպանության գործով դատավճռի

5

Հրանտ Դինքի սպանության գործով դատավճռի ընդունումից հետո Ստամբուլի փողոցներ էին դուրս եկել հարյուրավոր մարդիկ: Մարդիկ դժգոհ են դատարանի որոշումից, ըստ որի՝ այդ սպանությունը տեղի չի ունեցել արմատական խմբավորման դավադրության արդյունքում։

Ցուցարարները վանկարկել են` «Մենք բոլորս հայ ենք, մենք բոլորս Հրանտ են», «Այս երկիրը մարդասպան է, մենք պահանջում ենք պատասխան»:

Նշենք, որ հայազգի լրագրող Հրանտ Դինքի սպանության մեջ մեղադրվող Յասին Խայալը ցմահ ազատազրկման է դատապարտվել, իսկ մնացած 18 դատապարտվածները արդարացվել են:

Հիշեցնենք, որ «Ակօս» թերթի խմբագիր Հրանտ Դինքը սպանվել էր 2007 թ-ի հունվարի 19-ին:

Սակայն Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ թուրքական իշխանությունները մինչև վերջ չեն հետաքննել հանցագործությունը: