Վանի Ախթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում երեկ երկրորդ անգամ պատարագ մատուցվեց:
Պատարագին մասնակցել են մոտավորապես 2000-3000 մարդ: Այս անգամ բազմաթիվ ուխտավորներ պատարագի ընթացքում հնարավորություն են ունեցել մտնել եկեղեցի, երբ նախորդ տարի` անհնար էր: Հայերը կարողացել են հաղորդություն ստանալ եւ օրհնվել:
Սակայն Աղթամար կղզու նավահանգստում թուրք ազգայնականները բողոքի ցույց են անցկացրել ընդդեմ իրականացվող պատարագի: Նրանք փորձել են հասնել կղզի, սակայն անվտանգության աշխատակիցները թույլ չեն տվել: