Ստամբուլի Սուրբ Խաչ Դպրեվանք հայկական վարժարանի հիմնադրամի կարգավիճակը վերականգնվել է` Թուրքիայի հիմնադրամների գլխավոր տնօրինության որոշման համաձայն:
«Ակօս»-ի փոխանցմամբ` որոշումը կայացվել է կառույցի` երեկ տնօրինության խորհրդի հավաքի ընթացքում:
«Պատմական Սուրբ Խաչ եկեղեցուն, երկար տարիների պայքարից հետո, վերադարձվել է հիմնադրամի կարգավիճակը և ես շնորհավորում եմ հայ համայնքին»,- ասել է նա:
Սուրբ խաչի միջնակարգ դպրոցի տնօրեն Հայկ Նիշանը նույնպես իր գոհունակությունն է հայտնել:
Նշենք, որ Դպրեվանքի հայկական վարժարանը 1985 թ.-ից զրկվել էր հիմնադրամի կարգավիճակից: