Սամցխե-Ջավախքում աղետից տուժած ընտանիքներին հումանիտար օգնություն է տրամադրվում

19

Հուլիսի 19-ին տեղացած կարկուտի և ջրհեղեղի հետևանքով տուժել է Սամցխե-Ջավախքի 5403 ընտանիք: Աղետից տուժածներին հումանիտար օգնություն է սկսվել բաժանվել: Այս փուլում նրանց տրամադրվել է առաջին անհրաժեշտության սննդամթերք: Տեղեկացնում է Грузия Online-ը:

Փաթեթի մեջ մտնում են 2 պարկ ալյուր, 3 լիտր արևածաղկի ձեթ և 10 կգ մակարոն:

Տարածաշրջանում օգնություն ստանում է 5403 ընտանիք, Ախալցխայում` 3356, Ասպինձայում’ 496, Ախալքալաքում’ 776, Նինոծմինդայում’ 738:

Հիշեցնենք, որ տեղացած կարկուտի և ջրհեղեղի հետևանքով տուժել է 5403 տնտեսություն և 2146 հա գյուղատնտեսական հանդավար: