Այսօր խոսելու ենք հայ-թուրքական հարաբերությունների և Հայոց Ցեղասպանության ճանաչման շուրջ տարվող գործընթացների, առաջընթացների մասին: «Ազատ Ձայն» լրատվականի հյուրն է թուրքագետ, ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:
-Պարոն Սաֆրաստյան, վերջին մեկ տարվա ընթացքում` Հայոց Ցեղասպանության ընդհանուր գործընթացում կատարված իրադարձություններից, ո՞րն եք կարևորում:
-Իհարկե, ամենակարևոր իրադարձությունը Ֆրանսիայի սենատի կողմից ընդունված օրենքն է, որը ցավոք սրտի` չունդունվեց: Ես կարծում եմ, որ սա ոչ միայն անցյալ տարվա, այլև վերջին տարիներին ամենակարևոր իրադարձությունն էր` այս ողջ գործընթացում: Այս օրենքը կարևոր էր երկու առումով, նախ Ֆրանսիայի պես երկիրն էր այն ներկայացրել, և բացի այդ` համոզված եմ, որ դրանից հետո նաև այլ երկրներ կհետևեին այս օրինակին:
-Թուրքիան և Հայաստանը որդեգրել են տարբեր քաղաքականություններ: Ինչ կարծիքի եք, արդյո՞ք ճիշտ ընտրված են:
-Երկուսն էլ հարևան երկրներ են, որոնցից մեկը` նորանկախ, և այն պետությունը, որը նորանկախի հարևանն է, հրաժարվում է դիվանագիտական հարաբերություններ հաստատել այդ երկրի` Հայաստանի հետ, իսկ սահմանը պահում է` փակ: Սա խոսուն փաստ է, և վկայում է այն մասին, որ Թուրքիան Հայաստանի նկատմամբ իրականացնում է հարկադրման քաղաքականություն: Այս բառը ես չեմ հնարում, սա միջազգային հարաբերությունների տեսության մեջ տերմին է: Թուրքիան` Հայաստանի նկատմամբ վարում է քիչ պատահող մի քաղաքականություն. Հրաժարվում է դիվանագիտական հարաբերություններ հաստատաել, բայց հարկադրում է, որ Հայաստանը գնա որոշակի զիջումների` Ղարաբաղի, սահմանների բացման, ցեղասպանության հարցերում: Իսկ Հայաստանը ընտրել է առանց նախապայմանների քաղաքականություն:
-Արդյո՞ք ճիշտ է:
-Շատ կարևոր և հետաքրքիր հարց էր: Հայաստանը կարող էր ընտրեր հետևյալ քաղաքականությունը և ասեր, որ մենք հարաբերություններ չենք հաստատում, մինչև չճանաչեք ցեղասպանությունը: Սա էլ քաղաքականության ձև: Հիմա այն իրականցնելը դժվար է, դրա գինն ավելի մեծ կլինի: Իմ կարծիքով կարևոր է այն հանգամանքը , որ Հայաստանը երկու տասնամյակների ընթացքում չի ենթարկվել այն ճնշումներին, որ կիրառել է Թուրքիան հայերի նկատմամբ, և ավելին, ոչ միայն չի ենթարկվել, այլև` օգտվում է:
-Իսկ հավանական է այն, որ մինչ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցը Թուրքիան կընդունի՞ այդ փաստը:
-Ես չեմ կարծում, թե Թուրքիան պատրաստ է: Թուրքական վերնախավը լրջորեն քննարկել է ցեղասպանության ճանաչման և հատուցման խնդիրը: Սպասել, որ Թուրքիան կճանաչի ու կդատապարտի ցեղասպանությունը, իմաստ չունի:
-Շատերն այսօր այն կարծիքին են, Թուրքիայում այնքան էլ լուրջ չեն ընդունում այս խնդիրը և կարծում են, որ ժամանակի ընթացքում այն մոռացության կմատնվի: Փաստերը վերլուծելով` Դուք ի՞նչ եզրակացության եք հանգում:
-Կան փաստեր, որոնք թույլ են տալիս եզրակացնելու, որ նրանք շատ էլ լուրջ են տրամադրված: 2002թ.-ից փոխվարչապետի ղեկավարությամբ, նրանք ստեղծել են մի հանձնաժողով, որի նպատակն է` պայքարել «Այսպես կոչված` հայոց ցեղասպանության պնդումների դեմ»: Այդ հանձնաժողովի անդամներն են` նախարարներ, փոխնախարարներ, գիտանականներ, համալսարանների ղեկավարներ, հետախուզության ղեկավարներ, ոստիկաններ և այլն: Ի դեպ, այդ հանձնաժողովը գործում է գաղտնի պայմաններում: Մենք այդ հանձնաժողովից ունենք միայն տեղեկություններ և դրանից պարզ է դառնում, որ նրանք քննարկում են տարբերակներ, թե ինչպես պայքարեն, եթե հայերը դիմեն միջազգային ատյաններին` մեղադրելով Թուրքիային Հայոց Ցեղասպանության մեջ: Եվ նրանք ունեն փաթեթներ, որոնցից մեկն այն է, թե չսպասեն, թե հայերը դիմեն, այլ իրենք դիմեն ՀԱԱԳԱ-ի դատարան և մեղադրեն հայերին, որ զրպարտում են իրենց: Ամեն դեպքում իրենք պատրաստվում են` ունեն տարբերակներ, որ կախված է գործողություններից, իմանան, թե որ դեպքում ինչ անեն:
-Իսկ մեր կողմը ունի՞ նմանատիպ փաթեթներ:
-Ցավոք, մեր կողմը նմանատիպ փաթեթներ չունի: Մենք էլ պիտի ստեղծենք հանձնաժողով, որը շատ լուրջ կաշխատի և փաթեթներ կպատրաստի: Պետք է կենտրոնացնել ուժերը, ներգրավվել տարբեր ոլորտի մասնագետների, իհակե նաև գիտնականների, հրավիրել նաև այլ երկրներից մասնագետներ:
-Պարոն Սաֆրաստյան, բացի խաղաղ ճանապարհով լուծումներ գտնելուց, հնարավո՞ր են նաև այլ ուղիներ: Գո՞ւցե, պատահական չեն Թուրքիայի կողմից հնչեցրած կոշտ հայտարարությունները:
-Դուք էլ նկատեցիք, որ իմ կողմից մատնաշված ուղիներից բոլորը խաղաղ են, քանի որ ես համոզված եմ, որ մենք այնպիսի ժողովուրդ ենք, որը հույսը դնում է միջազգային իրավունքի վրա և այդ իրավունքի հնարավորությունից օգտվելու վրա: Բայց չի կարելի բացառել, որ կարող է ստեղծվի այնպիսի պայմաններ, որ նրանք սպառանլիքներ հնչեցնեն` Հայաստանի նկատմամբ` ռազմական ձևով: Մանավանդ, եթե հաշվի առնենք, որ դրա օրինակը մենք ունենք` 92-93թթ., երբ Թուրքիան վարչապետի շուրթերով Հայաստանի հանդեպ հնչեցրեց սպառնալիքներ և սկսեցին ոտնձգություններ: Դրանք կանխվեցին միայն այն ժամանակ, երբ СНГ-ի գլխավոր շտաբի պետն ասաց, որ «Եթե Թուրքիան նման բան անի, դա կլինի 3-րդ համաշխարհային պատերազմի սկիզբ»: Եվ միայն դրանից հետո Թուրքիան հետ քաշվեց: Այսինքն` չի կարելի բացառել, որ Թուրքիան մի օր կարող է որոշի կիրառել զենք:
-Այդ ժամանակ մեր քայլերը որո՞նք պետք է լինեն:
-Մենք ունենք բազմաթիվ պայամանգրեր, այդ թվում` ՀԱՊԿ-ի հետ: Պետք է օգտագործենք այդ հանավորությունները: ԱՄԵՆ ԴԵՊՔՈՒՄ` ՄԵՆՔ ՄԵՆԱԿ ՉԵՆՔ: