Nouvelles d’Armenie-ին տեղեկացնում է, որ Ֆրանսիայում հայկական թեմի առաջնորդարանը, Նորվան Զաքարյանը և Թեմական խորհրդի նախագահ Պարտրիս Ջոլոլյանը Նիսում նոր հայկական եկեղեցական համայնք են ստեղծում, որը կոչվում է «Ալպ-Մարիտիմի, Վարի և Մոնակոյի հայկական առաքելական եկեղեցու և եկեղեցական համայնքի մշակութային ասոցիացիա»:
Մշակութային ասոցիացիան ստեղծվել է, քանի որ «Կոթ դ’Ազուրի հայկական առաքելական եկեղեցու եկեղեցական համայնք» կոչված մշակութային ասոցիացիան առնչություն չի ունեցել հայ Առաքելական եկեղեցու հետ:
Կաթողիկոս Գարեգին Բ-ն և Հայաստանի Գերագույն հոգևոր խորհուրդը 2012 թ.-ի հունվարի 26-ին միաձայն որոշում են կայացրել հին եկեղեցական համայնքից հետ վերցնել Հայկական Առաքելական եկեղեցի կոչվելու իրավունքը:
Հավելենք, որ նոր եկեղեցական համայնքը, որը շուտով կդառնա Թեմի անդամ, արդեն Նիսի հայկական համայնքի ներսում կազմակերպում է ծիսական արարողություններ: