Մենք հզոր ենք

9

Զորահանդեսն ավարտվեց Հանրապետության Հրապարակում: Ողջ աշխարհի հայությունը, ինչու չէ նաև մեր հակառակորդը կարողացավ տեսնել մեր հզոր բանակն իր ողջ զինտեխնիկայով: Թշնամին անկասկած մի պահ սարսափով ու ահով զգաց, թե ինչ երկրի է անընդհատ անհիմն մարտահրավերներ ներտում, և անկասկած այս զորահանդեսը շատերի բերանները կփակի և թույլ չի տա մեր բանակի կամ հզորության մասին բառ անգամ արտասանել:
Եվ ահա ՀՀ գլխավոր հրապարակում Հայաստանի նախագահ ու զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանին ու նրա պատվավոր հյուրերին` ՀՀ և Արցախի բարձրաստիճան ղեկավարությանը ցուցադրվեցին հրետանային ստորաբաժանումների կազմում գտնվող D-20 և D -30, ինչպես նաև 2A- 36 տիպի հրանոթներ, որոնք պատրաստ են չեզոքացնել հակառակորդի 5-30 կմ հեռահարության վրա գտնվող նշանակետերը, 100 մմ տրամաչափի TE-12 թնդանոթները` սրանք նախատեսված են մինչև 8 կմ հեռահարությամբ հակառակորդի կենդանի ուժն ու զրահատեխնիկան խոցելուն, ինչպես նաև 122 և 152 մմ տրամաչափի շարժական հրետանային ստորաբաժանումները, որոնք ունակ են տարբեր նշանակության արկերով կրակ վարելու 15- 18 կմ հեռավորության վրա:

Ներկայացվեց 5 կմ և ավելի կրակային խոցման հեռավորություն ունեցող «Штурм С» հակատանկային արդիականացված համալիրները, մինչև 4 կմ կրակի հեռավորություն ունեցող «Конкурс» համալիրները, որոնք կառավարվում են հրթիռներով ու ոչ միայն կարող են, այլև պատրաստ են խոցել հակառակորդի զրահատեխնիկան:

ԶՓ-80 տիպի զրահապատ փոխադրամեքենաները, հրետանային հետախուզության և կրակի կառավարման ավտոմատացված ժամանակակից «ՇՈՒՄԻՑ» և հայրենական արտադրության «2 ԿԱ-Ա-02» համակարգերը նույնպես ի ցույց դրվեցին:

Ми-8 տիպի մարտական ուղղաթիռները մի պահ օդում երևացին եռագույներ նշմարելով: Երևանի խաղաղ երկնքում երևացին նաև «L-39» և «Ми-24» տիպի մարտական ինքնաթիռները: