Թուրքիայից ստացված լուրերի համաձայն` Ստամբուլի Սամաթիա թաղամասում հայ կանաց վրա հարձակում գործած ոմն Մուրադ Նազարյանը Հայաստանից չէր, դրա վառ ապացույցն այն էր, որ նա տեսախցիկի առջև խոսել է պարզ թուրքերենով, իսկ նրա երկու ընկերները վկայել են, որ Նազարյանը վերջերս տարօրինակ էր, ապրում էր խցերում, նամազ էր կարդում, խենթություններ էր անում: Աղբյուրը նշում է նաև, որ Նազարյանը նախկինում երկու անգամ դատվել է և հավանաբար շատ պարտքեր ուներ: Թուրքահայերը փաստում են, որ շատ հնարավոր է` թուրք ոստիկանները վախեցրել են Նազարյանին հանցագործությունն իր վրա վերցնելու համար: Սակայն կարևորն այն է, որ Սամաթիայում հարձակման զոհ դարձած կանանցից երեքը ողջ են, չնայած մեկի աչքը վնասված է, բայց հույս ունենք, որ նրանք կարող են ճանաչել հանցագործին, եթե իհարկե, թուրքերը ցանկանան լսել կանանց վկայությունները:
Հիշեցնենք, որ միայն վերջին ամիսներին Սամաթիա թաղամասում հարձակման է ենթարկել և տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել 4 հայ կին: Իսկ 84-ամյա հայուհի Մարիցա Քյուչուքը դաժանորեն սպանվել էր սեփական բնակարանում: