«Հայրերիս երկիր». բացահայտենք հայկական լեռնաշխարհի գաղտնիքները

13

«Հայրերիս երկիր» տեսաֆիլմը, որը Հալիձորից Տաթև ընկած հատվածում հայտնաբերված hնավայրի և Տաթևի շարժական սյան դեռևս գաղտնի խորհրդի մասին է, ֆինանսական միջոցների պատճառով զուրկ է մնում միջազգային ասպարեզում պատշաճ ներկայացվելուց:

Անկախ լրագրողներ Անժելա Ֆրանգյանն ու Մարիաննա Աբրահամյանը, ովքեր անսահման նվիրվելով հայկական լեռնաշխարհին ու նրանում առկա դարավոր գաղտնիքներին, առաջինն են բարձրաձայնում հայտնաբերված հնավայրի ու նրա կարևորության մասին՝ դրանով իսկ նոր էջ բացելով մեր պատմության մեջ:
2011-ին նկարահանված «Հայրերիս երկիր» տեսաֆիլմը ներկայացնում է Տաթևի հատվածում հայտնաբերված hնավայրը, որն իրենից քաղաք է ներկայացնում: Քաղաքը ձգվում է մոտ 6 կմ երկարությամբ և 2-3 կմ լայնությամբ: Անզեն աչքով էլ տեսնում ես տների պատերը: Գտնվել են քարեր, որոնք ունեն եռանկյուն, հնգանկյան և վեցանկյան տեսք: Շատ քարեր կենդանիների գլուխ են հիշեցնում:Այս քաղաքը շատ խիտ անատառում է գտնվում: Ֆիլմում ցուցադրվում է նաև բացառիկ գտածոներ:

Հարկ է նշել, որ տեսաֆիլմը առաջին իսկ օրից միջազգային մակարդակով մեծ հաջողություններ ունեցավ: Իտալիայի Վալկամոնիկայի հնագիտական գիտաժողովին մասնակցելու նպատակով ֆիլմն ուղարկվեց, և լրագրողներն արդեն երկրորդ անգամ մասնակցության հատուկ հրավեր են ստացել: Նշենք, որ Իտալիայում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայկացուցիչը, «Կապո Դի Պոնտեե գիտաուսումնական կենտրոնի ղեկավար Էմմանուել Անատին, ով 1950-ական թվականներին հնագիտական աշխատանքներ է կատարել Վալկամոնիկայի հովտում և հայտնաբերել հազարավոր ժայռապատկերներ, որոնք հետագայում ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում: Հենց նա՝ Էմմանուել Անատին, և իտալացի այլ մասնագետներ մի քանի տարի առաջ տեսաֆիլմում ներառված գտածոները թվագրել են ՔԱ 4-րդ հազարամյակ և շատ ավելի վաղ: 1964թ. նա հիմնադրել է Կապո-Դի Պոնտե հնագիտական հետազոտությունների կենտրոնը, որն օգնում է ուսումնասիրություններ կատարել աշխարհի հնագիտական մեծ արժեք ներկայացնող վայրերում և զբաղվում է դրանց պահպանմամբ: Նա պեղումներ է կատարել Արևմտյան Հայաստանում, Իտալիայում, Իսպանիայում, Ֆրանսիայում, Իսրայելում, Պաղեստինում և այլուր:

Նշանակալի է, որ գիտաժողովի ընթացքում հարյուրից ավելի գիտնականներ ներկայացնում են գիտական աշխատություններ, մասնագետները ծանոթանում են միմյանց, կատարվում է փորձի փոխանակում: Կա տեղեկություն, որ իտալացի մասնագետների կողմից եղել է Հայաստանում ուսումնասիրություններ ֆինանսավորելու ցանկություն:

Իտալիա մեկնելու պատճառը գիտաժողովի շրջանակներում ֆիլմը ցուցադրել և նկարահանումներ կատարելն է, ու ամենակարևորը, դրանց հիմքի վրա նոր ֆիլմ ստեղծելը: Ֆիլմը, որպես վավերագրություն, կդառնա փաստացի ապացույց, որ արտասահմանյան մասնագետները , իրենց իսկ թվագրած հնավայրի մասին, հարցազրույցներով և կարծիքներով հաստատում են Հայաստանում նման թվագրությամբ հնավայրի գոյությունը:

Դա կարևոր է այնքանով, որ ,օրինակ Ադրբեջանը, 2011 թվականին հիմնել է ժայռագրությունների ուսումնասիրման կենտրոն և հայկական ժայռապատկերներով հայտ է ներկայացրել են ՅՈՒՆԵՍԿՕ-ին` ընդգրկելու դրանք են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային Մշակութային ժառանգության ցանկում` որպես ադրբեջանական ամենահին գրեր:
Ֆիլմը կպաշտպանի ու կպրոպագանդի հայկական լեռնաշխարհը: Դեռ անցյալ տարի ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարարի անունից պաշտոնական նամակ ուղարկեցինք Էմմանուել Անատիին` հրավիրելով նրան Հայաստան: Հետագայում , համոզված ենք՝ դա կվերածվի հսկայածավալ ուսումնասիրության և մեծ խմբեր կայցելեն Հայաստան: Նամանավանդ, ամենամեծ հետաքրքրությունը Տաթևի հանդեպ է` որպես քաղաքակրթության բնօրրան, ինչպես համարում են Նիկողայոս Մառը, Դեվիդ Լենգը, Վ. Բրյուսովը:

Ի դեպ, ֆիլմը ԱՄՆ-ում նույնպես հաջողություն ունեցավ և հովանավորչություն չունենալու պատճառով՝ մայիս ամսվա առաջին կեսին ֆիլմի ստեղծագործական խումբը չկարողացավ մեկնել ԱՄՆ ` Հնագիտական ալիքի կազմակերպած «Հնագիտական ֆիլմերիե փառատոնին:

Հայկական լեռնաշխարհի կարևորությունը համամարդկային կյանքում ներկայացնելը պետք է լինի յուրաքանչյուր հայի նպատակը, և օգնենք լրագրողներին ներկայացնել այն ողջ աշխարհին: