The Washington Post պարբերականը` անդրադառնալով Սիրիայում նախագահ Բաշար Ալ-Ասադի և ընդդիմության միջևտեղի ունեցող բախումներին, հարց է առաջ քաշել, թե իրականում ով է պայքարում Սիրիայում, և ովքեր են ապրում այդ երկրում: «Ո՞վ, ո՞ւմ հետ է պայքարում Սիրիայում» վերնագրով հոդվածում պարբերականը մեկ առ մեկ անդրադարձ է կատարել Սիրիայում ապրող բնակչությանը, ըստ կրոնական ուղղվածության, ովքեր երկրի բնակչության մեջ բավական մեծ տոկոս են կազմում: Քանի կրոնի ներկայացուցիչ է ապրում այդ երկրում, և ինչ են նրանք ուզում:
Առաջինը գրում է Ալևիների մասին` շեշտելով, որ նրանց կրոնում առկա է և քրիստոնեության, և հեթանոսական, և իսլամական տարրեր, որ նախագահը պատկանում է հենց այս կրոնական շերտին: Ալևիները շիա արաբներն են: Նրանք Սիրիայում հաստատրվել են 1922 թ-ից, և երկրի իշխանությունը նրանց ձեռքում է սկսած 1970-ից: Ալևիները կազմում են երկրի բնակչության 12 տոկոսը:
Երկրորդը Սունիներն են: Հենց սրանք են դեմ Ասադի ռեժիմին: Սունիները երկրում կազմում են մոտ 60 տոկոս և հենց սունիները` «Մուսուլման եղբայրների» գլխավորությամբ հեղաշրջեցին Թունիսն ու Եգիպտոսը:
Հաջորդը ուղղափառ հույներն են, նրանք 9 տոկոս են կազմում: Հույները Ասադի կողմնակիցներն են, և գտնում են, որ երկրում հեղաշրջումը կվատթարացնի և’ քրիստոնյաների, և’ մուսուլմանների դրությունը:
Քուրդ սունիները նույնպես 9 տոկոս են կազմում, նույնպես դեմ են Ասադի իշխանությանը: Սակայն նրանք առիթից օգտվելով` փորձում են Սիրիայի մի շարք քաղաքներ իրենց ենթարկացնել:
Թերթը, անդրադառնալով հայերին, գրում է, որ հայերը Սիրիայի բնակչության 4 տոկոսն են կազմում, շուրջ 80.000 հայ է ապրում այնտեղ: Նրանք կողմ են Ասադի կառավարությանը, քանզի ներկա նախագահի կառավարման տարիներին նրանք ապրել են հանգիստ, ունեն դպրոցներ, եկեղեցիներ: Սակայն հայերը, մյուս խմբերի հետ համեմատած, ավելի քիչ են ինտեգրված ` խուսափելով խառնվել քաղաքականությանը: նրանք առանձին են ապրում և Սիրիայում սկսված բախումների օրվանից էլ փորձում են չեզոքություն պահպանել:
Էթնիկ արաբները կազմում են երկրի բնակչության 3 տոկոսը: Այս խմբի կրոնում առկա են և հուդայականության, և’ քրիստոնեության, և’ իսլամի տարրեր: Էթնիկ արաբները, ապրելով Իսրայել- Սիրիա սահմանին, դեմ են և’ Ասադի իշանությանը, և’ Իսրայելի վարած քաղաքականությանը:
Պարբերականը գրում է, որ մյուս երկրների սունիներն էլ են միացել Բաշար Ալ-Ասադի դեմ պայքարին, սակայն Ասադի կրոնակից շատ ալևիներ նույնպես իր դեմ են դուրս եկել: