Հայաստանի առաջին հանրապետության օրն է

68

1918թ մայիսի 28-ին Հայաստանի ազգային խորհուրդը հռչակեց անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծումը: Նույն թվականի մայիսի 21-28 Ղարաքիլիսայում, Բաշ-Ապարանում և Սարդարապատի մոտ հայկական զորքերին հաջողվեց կանգնեցնել թուքերին և ջախջախել նրանց կանոնավոր բանակը: Առաջին Հանրապետությունը հիմնադրվեց հայ ժողովրդի համար ծանր ժամանակահատվածում, երբ բնաջնջման ծրագրից խուսափած բազմահազար գաղթականներն ու սովը, ռուսական կայսրության նվաճողական քաղաքականությունը հնարավորություն չէին ընձեռելու պետության ղեկավարներին ստեղծել կայուն պետություն: Հայկական ազգային խորհրդի հիմքի վրա ստեղծվեց առաջին խորհրդարանը: 1918թ օգոստոսի 1-ին Երևանի քաղաքային ակումբի դահլիճում տեղի ունեցավ խորհրդարանի պաշտոնական բացումը, իսկ շենքի գլխին տեղադրվեց հայկական եռագույնը: Խորհրդարանի գլխավոր քարտուղար ընտրվեց Ավետիք Սահակյանը (հայր Աբրահամ), իսկ առաջին կառավարության ղեկավար նշանակվեց Հովհաննես Քաջազնունին:

Առաջին Հանրապետությունը գոյատևեց մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը, երբ Հայաստանը բռնի ձևով խորհրդայնացվեց: