Հունվարի 15-ին Հալեպի համալսարանում տեղի ունեցած 2 պայթյունների հետևանքով մեկ հայ է վիրավորվել՝ Սարգիս Բեդրոս անունով: Համալսարանում եղել են նաև ուրիշ հայ ուսանողներ, սակայն նրանք բարեբախտաբար չեն վիրավորվել: Արազիկ Յափունջյանը պատմում է, որ պայթյունի պահին ինքը շենքի տարածքում է եղել և բախտի բերմամբ համալսարանի ապակե դուռը իր վրա չի ջարդվել:
Հիշեցնենք, որ պայթյունի հետևանքով զոհվել էր ավելի քան 83 մարդ: