Իսրայելը կրկին փոխել է Կնեսետի կրթության, մշակույթի և սպորտի հանձնաժողովի նիստի օրը՝ նվիրված Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին, հիմա էլ IzRus-ի փոխանցմամբ դեկտեմբերի 27 է:
Նշվում է, որ այս ամսաթիվը հաստատվել է Կնեսետի խոսնակ Ռեուվեն Ռիվլինի կողմից, որը ցանկանում է անձամբ ներկա գտնվել հանձնաժողովի նիստին:
Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին նվիրված քննարկումը պետք է լիներ դեկտեմբերի 5-ին, սակայն խոսնակի բացակայության պատճառով հայտարարվեց, որ հետաձգվել է մինչև հաջորդ տարվա մայիս, բայց այօսր էլ գրում են, որ լինելու է դեկտեմբերի 27-ին: