Ինչո՞ւ է միայն Թուրքիան գրում Սենատի նոր որոշման մասին

11

Ինչպես երևում է Թուրքիան այլևս որևէ ելք չգտնելով Ֆրանսիայի վրա ազդելու` Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը տապալելու հարցում, հիմա որոշել է անհիմն տեղեկատվություն տարածել: Թուրքական լրատվամիջոցները, ի դեմս Hurriyett-ի, լուրեր են տարածել իբրև թե Ֆրանսիայի սենատը կասկածի տակ է դրել Ցեղասպանությունը քրեականացնող օրինագիծը: Առանց որևէ հղում անելու, թե ստույգ, որ աղբյուրից են օգտվել:

Նշենք, որ մենք փնտրեցինք ֆրանսիական լրատվամիջոցներում և ոչ մի նմանատիպ տեղեկատվություն չգտանք: Այդ իսկ պատճառով մեզ թույլ ենք տալիս գրել, որ այս տեղեկատվությունը անհիմն է: