Ազգը նաև ժողովուրդը ստեղծում է իր ասացվածքները, որով էլ փորձում է ուղղորդել իր երեխաների ու թոռների առաջընթացը: Սակայն այսօր ժողովրդի գլխին կապել են այնպիսի ասույթներ, որոնք, ցավոք սրտի, հիմնարար են դարձել մեր օրերում. «Որտեղ հաց, այնտեղ կաց», «Ուր մտնես նրա գլխարկը գլխիդ դիր», «Օձը տաքացնողին է կծում», «Եթիմին հարցրին՝ ում առաջինը վատություն կանես, ասավ ինձ պահողին», «Չտեսավ պատից կախ, տեսավ ճակտից կախ»: Իրականում հենց այս ասույթներն են իշխողում մեր բանականությունը: Հայ աշխատողը, հայ գործարարը, հայ տեղական և միջազգային օլիգարխը, ցավոք սրտի, լինելով այս ասույթների կրողը, նույնիսկ, երբ փորձում է օգնել Հայաստանին, ի վերջո, ավելի շատ վնաս է հասցնում: Եվ այս բոլորի պատճառն այն աշխարհաճանաչումն է, մտածելակերպը, որ դարեր շարունակ արմատավորել են հայի մեջ, որ հայրենիքը ընդամենը կթան կով է, որին, գուցեև, անհրաժեշտ է որոշակի խոտ տալ, բայց գլխավորը՝ նրանից կաթ ստանալու խնդիրն է: Այս գաղափարով ապրում են ոչ միայն նրանք, ովքեր ունեն օրվա հացի խնդիր, այլև նրանք, ովքեր հիմնարար պետությունների տնտեսական հիմքն են: Մենք չենք ուզում անուններ տալ, սակայն փաստ է, որ ինչպես Ռուսաստանում մշակույթի, տնտեսության ոլորտում, այնպես էլ Եվրոպայում և ԱՄՆ-ում հայերն ունեն, եթե ոչ գերիշխող, ապա գոնե, ազդեցիկ հիմք, սակայն բոլորն էլ անխտիր, կթան կովի նման, Հայաստանի անունը տալով՝ աշխատում են հայերի դեմ: Ո՛չ Հոլիվուդը, ո՛չ «Մոսֆիլմը» վերջին տասնամյակներում չնկարահանեցին որևէ ֆիլմ, որը կվերաբերվեր հայկական թեմային, այն դեպքում, որ ռուսական պատերազմի կամ Մովսեսական կրոնի վերաբերյալ հանվել են հենց հայերի կողմից բազմաթիվ ֆիլմեր, որոնք արժանացել են միջազգային մրցանակների: Այստեղ, գուցե, Հայոց Վարդապետը կասեր. «Դե՛ եկ վարդապետ, ու դու մի՛ խնդա»: Այդպիսի խնդալով էլ խելագարվեցին ազգայնական հայերը, ովքեր տեսնում են, որ քանդվում է հայության ոչ միայն ջրաղացը, այլև ջրաղացի քարը, և վաղը ոչ միայն Հայաստանի հայությունը, այլև իրեն աշխարհի մաս կազմող հայը տեղ չի ունենա, քանզի չի լինի աշխարհը, դեմոկրատական կեղծ գաղափարախոսությունն իր շրջապտույտում կոչնչացնի մարդկությանը: Իսկ խույս տված մարդաբանական կենդանին, գուցե, հուշեր գրի մարդկության և հայության մասին, որն ավելի շատ նման կլինի հեքիաթի, իսկ կրակի շուրջը նստած երեխաները նորից կհարցնեն՝ ինչպես 100.000 տարի առաջ. «Արդյոք եղե՞լ են այդ աստվածները, որ հայ են կոչվել, թե դրանք առասպելական հերոսներ են, ինչպես դինոզավրերը, կապիկները կամ մյուս էակները»: