Թուրքիայում հայ ուսուցչի կոկորդը կտրել են

21

Habermonitor.com լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ստամբուլի Քադըքոյ թաղամասում գտնվող Արամյան-Ունջույան դպրոցի ինֆորմատիկայի ուսուցիչ Իլքեր Շահինի մասին մի քանի օր լուր չունենալով` գործընկերները ստիպված են եղել գնալ նրա բնակարան, քանի որ հեռախոսազանգերին ևս պատասխանող չի եղել: Դիմելով ոստիկանությանը՝ վերջիններս մուտք են գործել Շահինի բնակարան` այնտեղ գտել են 40-ամյա ուսուցչի անշնչացած մարմինը:

Գործակալությունը պարզել է, որ սուր կտրող-ծակող գործիքով կոկորդին մահացու վնասվածք ստացած Շահինը սպանված է եղել երեք օր առաջ: Սպանվածի վերջին գործողությունը հեռախոսով եղել է գործընկերներին շնորհավորական հաղորդագրություն ուղարկելը Սուրբ ծննդյան կապակցությամբ: Հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Ոստիկանության նախնական վարկածի համաձայն` սպանությունը կատարվել է գողության նպատակով: