Թուրքիայում հայկական գերազմանոցը ոչնչացվել է. ոսկորները ցաք ու ցրիվ են եղել

13

 Թուրքիայում Խերթ գյուղի եկեղեցու տարածքում տեղակայված գերեզմանոցը ոչնչացվել է մայրուղու կառուցման պատճառով: Գյուղը գտնվում է Սղերդում` Էրուհի ճանապարհին: Գրում է թուրքական Aykiridogrular կայքը:

Տարածքը ավերվել է ավտոմայրուղու շինարարության պատճառով: Հարյուրավոր հայկական գերեզմանների ոչնչացման հետևանքով ոսկորները ցաք ու ցրիվ են եղել: Գերեզմանոցը տեղի բնակիչներին է պատկանել:

Կայքը գրում է, որ այս տեսարանը ցանկացած մարդու մոտ կառաջացնի միայն մի բան` վայրենություն: Սա համոզմունքների և մշակույթի կերպարն է, սակայն առանց հարգանքի էլ մենթալիտետ գոյություն ունի, ինչը կարծես, թե աշխատում է:

Նշենք, որ թուրքական իշխանությունները արդեն որերրոդ անգամ են հայկական եկեղեցիներն ու գերեզմանները ոչնչացնում և մնում անպատիժ: