«Ermenihaber.am» լրատվականը գրում է, որ Թուրքիայի Սվաս (Սեբաստիա) նահանգում զբոսաշրջության զարգացմանը նպաստելու նպատակով որոշվել է վերանորոգել հայկական պատմական Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցին, որը գտնվում է Գյուրուն քաղաքի Փընարօնյու թաղամասում: Գյուրունի քաղաքապետ Մեհմեդ Աքթաշը տեղեկացրել է, որ իրենք պատմամշակութային կոթողները վերականգնում են, որպեսզի զարգացնեն զբոսաշրջությունը:
Նշենք, որ հայկական այդ եկեղեցին ժամանակին օգտագործվել է նախ որպես բանտ, ապա` կինոսրահ, այնուհետև` պահեստ: Աքթաշը նաև նշել է, որ շրջակայքի բարեկարգման, վերաձևավորման և չափագրման աշխատաքների վերաբերյալ նախագծերը վավերացվել է Սվասի մշակութային ժառանգության պահպահման նահանգային կառույցի կողմից: Ըստ Աքթաշի` վերականգնողական աշխատանքներով զբաղվող հանձախումբը համագործակցելու է մշակույթի և զբոսաշրջության նախարարության և Սվասի նահանգապետարանի հետ: Եկեղեցու վերականգնումից հետո նախատեսվում է այն վերածել քաղաքային թանգարանի և առաջացնել հանրային հետաքրքություն: Եկեղեցուն հարակից լեռնաքարանձավային վայրերը ևս բարեկարգվելու են:














