Թուրքական պրովոկացիա. Ինչո՞ւ են Սամաթիայի հայ կանանց վրա հարձակվողին ծագումով հայ դարձնում

7

«Ermenihaber.am» լրատվական կայքը, վկայակոչելով թուրքական մամուլը, տեղեկացնում է, որ Թուրքիայի իրավապահ մարմինները ձերբակալել են Ստամբուլի Սամաթիա թաղամասում վերջին ամիսներին տարեց հայուհիների վրա պարբերաբար հարձակումներ կատարած կասկածյալին: Այս հարցի շուրջ Hurriyet-ն գրում է, թե 40-ամյա Մուրադ Ն.-ի հարձակումների և բռնությունների նպատակը եղել է կողուպուտը և վերջինս՝ Մուրադ Ն.-ն, ծագումով հայ է:

Հիշեցնենք, որ միայն վերջին ամիսներին Սամաթիա թաղամասում հարձակման է ենթարկել և տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել 4 հայ կին: Իսկ 84-ամյա հայուհի Մարիցա Քյուչուքը դաժանորեն սպանվել էր սեփական բնակարանում:

Մյուս կողմից էլ այս դեպքերի առնչությամբ լուրեր են շրջանառվում, որ իբրև կան ապացույցներ, որ հանցագործությունները կատարվել են ոչ թե կողոպուտի նպատակով, այլ ատելության հողի վրա: Մինչդեռ Սամաթիայի հայությունը բազմիցս հայտնել է իր անհանգստությունն այն առումով, որ քանի դեռ Թուրքիայում «հայ» բառը որպես հայհոյանք է ընկալվում ու գործածվում, այնքան էլ շարունակվելու են նմանօրինակ հանցագործությունները:

Նշենք, որ > գրում է, որ Մուրադ Ն.-ին հարցաքննել է ոստիկանությունը և հարցրել, թե ինչի է արել այդ ամենը, Ն.-ն պատասխանել է, որ չի հիշում: Թերթը կարծում է, որ միգուցե հանցագործը հոգեկան շեղումներ ունի:

Հաշվի առնելով Թուրքիայի վերաբերմունքը հայ ազգին ու այնտեղ ապրող հայերի հանդեպ՝ վստահաբար հանցագործության կասկածյալին հայկական ծագում վերագրելը հատուկ դիտավորությամբ է արվում և ունի հակահայ դրսևորումները քողարկելու հստակ միտում:

Եվ իրավամբ, հարկ չկա տարածել այն լուրերը, իբրև թե ծագումով հայ է հանցագործը, քանզի դեռևս որևէ ապացույց չկա, սա հերթական թուրքական խաղն է, որին պետք չէ տեղի տալ:

Լուսանկարը՝ Ակոսից