Թուրքական կառավարության արխիվների գլխավոր տնօրեն Ուղուր Ունալը հայտարարել է, որ թուրքական արխիվներում մոտ 200 հազ փաստաթուղթ է կա` հայկական հարցին վերաբերող:
Էրզրումում արդեն երկրորդ օրն ընթացող հայ-թուրքական հարաբերություններին նվիրված գիտաժողովին, որին մասնակցում են թուրք, ադրբեջանցի, ինչպես նաև օտարերկրյա թուրքամետ որոշ պատմաբաններ, Ցեղասպանության ժխտման թուրքական հայտնի թեզերից բացի, գրեթե այլ բան չի քննարկվել:
Ուղուր Ունալը դարձյալ պնդել է, որ թուրքական արխիվները բաց են ուսումնասիրությունների համար: Նա հայտարարել է, որ Հայկական հարցին առնչվող մոտ 2550 փաստաթուղթ օսմաներենից թարգմանվել է ժամանակակից թուրքերենի և հասանելի է անգամ պետական արխիվի էլեկտրոնային կայքէջում:
Վերջինիս խոսքով` հայերը Անատոլիայում հանգիստ ու խաղաղ ապրում են թուրքերի հետ: Օսմանյան կայսրությունում նրանց լավ են վերաբերվել, և նրանք հանգիստ զբաղվում էին քաղաքականությամբ ու տարբեր ոլորտներում պաշտոններ են զբաղեցրել: