Դիրաբեքիրի Սբ. Կիրակոս եկեղեցում առանց պատարագի նշել են Զատկի տոնը

23

Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու զանգերը Զատկի տոնի կապակցությամբ հնչել են 98 տարի անց Թուրքիայի հայ համայնքի շնորհիվ: Եկեղեցում պատարագ անցկացնել չի մատուցվել քահանաների բացակայության պատճառով: Հայտնում է Doğan գործակալությունը:

Սուրբ Կիրակոսը չի գործել շուրջ մեկ դար, և մինչ բացվելը՝ վերջերս վերակառուցվել է 3.200.000 դոլարով: Բրոնզե զանգերը, որոնք պատրաստվել էին Ռուսաստանում, շուրջ 100 տարի անց կրկին ղողանջել են:

Հայկական համայնքին չի հաջողվել անցկացնել Զատկի պատարագ, չնայած ավելի վաղ Ստամբուլի պատրիարքարանն արձագանքել էր եկեղեցի քահանաներ ուղարկելու խնդրանքին՝ ասելով, որ հոգևորականներից մեկ շաբաթ կպահանջվի Դիարբեքիր հասնելու համար: Արդյունքում պատարագ չի մատուցվել, սակայն համայնքն աղոթել է՝ մինչ գունավոր ձվեր բաժանելը:

Նշենք, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ շնորհավորելով Զատկի տոնը:

«Մենք հասարակություն ենք, որը հարգում է կրոնական տարբեր դավանանքները, որի ներկայացուցիչների հետ միասին գոյակցում ենք խաղաղության և անվտանգության մեջ, այնպես, ինչպես եղել է անցյալում»,- ասել է Էրդողանը:

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը նույնպես շնորհավորել է քրիստոնյաներին Զատկի տոնի կապակցությամբ :