Դինքի ընկերները պահանջում են գտնել իսկական ոճրագործներին

9

«Թուրքիայի դատական համակարգը պետք է պատժի այն մարդկանց, ովքեր մասնակցել են Հրանտ Դինքի սպանությանը»,- Hurriyet պարբերականի փոխանցմամբ` այս մասին այսօր Բեշիկթաշ դատարանի բակում հայտարարել են մի խումբ մարդիկ, ում ճանաչում են որպես Հրանտի ընկերներ:
` «Առաջին օրվանից սկսած մենք նշել ենք, որ չենք բավարարվի մի երկու հոգու բանտ գցելով, մենք ուզում ենք, որ նրանց մեծ եղբայրները ձերբակալվեն»,- ասել է թատրոնի դերասան Մեհմետ Եսեն հօգուտ այդ խմբի:
Նշենք, որ մոտ 19 մարդ այսօր Դինքի սպանության գործի մեջ կասկածյալ է համարվում , իսկ 18 -ամյա Օգյուն Սամասթը, ով կրակել էր հայազգի լրագրողի վրա, այժմ երեխաների համար նախատեսված դատարանում է գտնվում, քանի որ նա անչափահաս է եղել սպանությունն իրականացնելիս: