Press TV-ին հղում անելով սիրական SANA հեռուստաընկերությանը, որ Դամասկոսի Զամալքա թաղամասում «Լիուա Իսլամ» կոչվող խմբավորման անդամները սպանել են 20 հոգու, այդ թվում նաև հայ համայնքի մի ընտանիքի` ամուսիններին, նրանց երեք երեխաներին, ամուսնու քրոջը: Ոճրագործները ընտանիքի բոլոր 6 անդամների և մնացյալ 14 զոհված դիակները դրել են Շեյխ Ասկար մզկիթում։ Զոհվածների անունները դեռևս հայտնի չէ:
Հիշեցնենք, որ օգոստոսի 28-ին Դամասկոսում երեք հայեր նույնպես սպանվել էին: