Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ` Կարսի նահանգապետ Ահմեթ Քարան խոսելով Անիի պատմամշակությանին կարևորության մասին, նշել է, որ Անիի հողաշերտերի տակ հարյուրավոր արժեքավոր գտածոներ կան, որոնք անհրաժեշտ է պեղել:
Առաջիկա տարիներին պեղումներն ավարտին կհասցվեն, որից հետո նախատեսված է վերականգնողական աշխատանքներ իրականացնել Անիի ավերակներում: Նահանգապետը հույս է հայտնել, որ այս տարի նախորդի պես չեն հետաձգվի պեղումները, հետևաբար չեն էլ ձգձգվի նաև վերականգնման աշխատանքները, որոնց իրականացման համար անհրաժեշտ գումարը արդեն կա: