Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին պատրաստվում է պատարագի

7

Ermenihaber.am-ի տվյաներով՝ Վանի Աղթամար կղզու հայկական Սուրբ Խաչ եկեղեցում ընթանում են հերթական նախապատրաստական աշխատանքները տարեկան մեկ անգամ թույլատրվող պատարագն անցկացնելու համար:

Այս տարի Սուրբ Խաչի կրոնական արարողությունը նախանշված է սեպտեմբերի 9-ին: Վանի փոխնահանգապետ Աթայ Ուսլուն այդ կապակցությամբ ժողով է գումարել և հայտարարել, որ 2011-ին երկրաշարժից մասամբ ավերված, բայց արդեն վերականգնված Վանը պատրաստ է հյուրընկալել զբոսաշրջիկների:

Հիշեցնենք, որ Վանա լճի Աղթամար կղզում գտնվող հայ ճարտարապետության կոթողներից մեկը, հնում՝ Հայաստանի հոգևոր խոշոր կենտրոն՝ Աղթամարի վանական համալիրի բաղկացուցիչ մասը կառուցվել է 10-րդ դարում Վասպուրականի թագավոր Գագիկ Արծրունու օրոք, սակայն 3 տարի առաջ վերանորոգումից հետո Աղթամարի հայոց պատմական եկեղեցին ստացավ թանգարանի կարգավիճակ: Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը որոշում ընդունեց այժմ տարեկան միայն մեկ անգամ թույլատրել եկեղեցում պատարագ մատուցել: