Ախթամարի Սբ. Խաչի պատարագին շուրջ 2000 հայ է մասնակցել

40

Վանա լճի Աղթամարի վանքի պատարագին շուրջ 2000 հայ է մասնակցել Թուրքիայից և հայկական սփյուռքից:

Hurriyet-ի փոխանցմամբ` նավակներով Սուրբ Խաչ էին ժամանում ուխտավորներ Թուրքիայից, Հայաստանից, Եվրոպայից և այլ երկրներից:

Թուրքիայի Զբոսաշրջության նախարարության տվյալներով 2010-ին եկեղեցի է այցելել մոտ 30 000 մարդ: Նույնքան այցելություն է գրանցվել նաև 2011-ին:

Թուրքական իշխանությունները 10-րդ դարի եկեղեցու վերականգնման աշխատանքներն իրականացրել են 2005-2007թթ. ընթացքում, որն այնուհետև բացվել է որպես թանգարան: 95 տարվա մեջ առաջին անգամ Սբ Խաչում պատարագ էր անցկացվել 2010-ին, որը դրանից հետո դարձել է ամենամյա:

Այս տարվա պատարագն անցկացրել է Պոլսի Հայոց Պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանը: 2000 ներկաներից միայն մի քանի տասնյակն են տեղավորվել եկեղեցում: Հավատացյալները միասին աղոթել են և խաղաղություն խնդրել աշխարհի համար: