Ազգը, դավաճանն ու հերոսը…

18

Երասխավանի կռիվներ
Ողջ Հայաստանով մեկ ձմեռ էր, և երիտասարդ տղաները տնետուն ընկած սպիտակ սավան էին հավաքում, որ ձյունի մեջ գոնե սպիտակ սավանով կարողանային թուրքական, ավելի շուտ ռուսական КГБ-ի դիպուկահարի կրակոցից պաշտպանվել: Ազգը հավաքվել էր և կապ չուներ, թե հետո այդ տղաները, որ կուակցության կամ կազմակերպության դրոշի տակ էին կռվելու, ովքեր ուզում էին պարզապես տեսնել ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆ, ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕՐԵՆՔՆԵՐ, ու տղերքը կռվում էին և խփվեց, չգիտես ինչպես, Անկախության բանակից Մոսոն և նրան փրկելու շտապող ՀՀՇ-ի և ՀԱԲ-ի տղերքը, ովքեր միաժամանակ միասին իրենց վերջնակետը գտան Մեծ Եղեռնի հուշարձանի մոտ, որպեսզի ցույց տան, որ հայը միայն Եղեռնի չի ենթարկվել ու պատվազրկվել, այլև կռվել է: Երասխավանի կռվով չվերջացավ հայոց պայքարը:
Եղան հայեր, որ հոգու կանչով հասկացան պատերազմն ավելի շատ սահմանի վրա չէ, այլ ներսում: Հոգու կանչը տեսակի փոփոխման համար էր: Ու Խորհրդային ուժերը, նաև վերևից որոշված ապագա Հայաստանի ղեկավարները, պատերազմ հայտարարեցին նրանց, և պատերազմն անողոք էր: Մի կողմում կանգնած էին ԽՍՀՄ-ը, Երևանում արդեն իշխանության ձգտող ուժերը և Արտաշատի վրա «Անկախ Արտաշատ» դրոշ բարձրացած ուժերի թշնամիները, և նրանց ձեռքում էր ոչ միայն ԽՍՀՄ-ի, այլև անկախացող Հայաստանի լրատվամիջոցները, ովքեր այդ տղաներին հայտարարեցին ծայրահեղականներ և ազգի թշնամիներ, հենց այդ լրատվամիջոցներն էլ ծառայեցին այդ ուժերին՝ խոչընդոտելով անկախ Հայաստան ունենալու այդ տղաների ձգտումը: Տղերքն ուզում էին միացյալ Հայաստան, բայց առավել ևս ՃՇՏԻ ՀԱՅԱՍՏԱՆ, ու նրանց պայքարը կիսատ մնաց, քանզի ՃՇՏԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ ինչպես Մովսես Գեորգիոսյանն է ասել. «Վաղն է գալու»: Եվ մենք կազատագրենք ոչ միայն մեր սահմանները, այլև մեր կենտրոնը, որպեսզի առանց ամոթի, առանց թշվառության ծածանվի մեր եռագույնը : Այն եռագույնը, որ դեռևս 1990-ական թվականների սկզբին ծածանել էր Արտաշատը՝ կոչ անելով ստեղծել ոչ միայն միացյալ, այլև անկախ Հայաստան, որը կռվել է ոչ միայն թուրքի, ռուսի ու մյուս վարձկանների դեմ, այլև Անկախ Հայաստան հորջորջող, բայց իրականում դրա դեմ պայքարող, այժմ իրական իշխանություն դարձած նախկին կոմսոմոլների դեմ:
Եվ սրբազան արյունը խառնվեց ցեխի հետ, իշխանության գլուխ եկան տարբեր կրծողներ: Նրանք, ովքեր պայքարում էին իրական հայկական պետության համար հայտարարվեցին դավաճաններ ու ծայրահեղականներ, իսկ ովքեր իրականացնում էին մեռնող Խորհրդային իշխանության ապագա ծրագրերը, հայտարարվեցին հերոսներ, բայց պայքարը հերոսի կամ ծայրահեղականի համար չէր, պայքարը անկախ ու միացյալ Հայաստանի համար էր: Ցավոք, ովքեր չէին կարողացել ստեղծել իրենց ընդհանուր դաշտը՝ լռեցին: Բայց այժմ եկել է պահը, որ զոհված, Հայաստանում իրենց պայքարին սպասող կամ Հայաստանից ստիպված հեռացած տղաները, ովքեր պայքարում են ճիշտ Հայաստանի համար, եթե չառաջնորդեն էլ, ապա գոնե անկախ ու միացյալ Հայաստանին ներկայացնեն այն Հայաստանը, որը վաղն է գալու, որը ոչ թե թշվառների, այլ հայի համար է, և որին մենք արդեն սպասում ենք 20 տարի: