Ադրբեջանցին է սպանել հայ ոստիկանին

9

Մոսկվայում սպանության կասկածանքով ձերբակալվել է Ադրբեջանի ուշուի ազգային հավաքականի նախկին մարզիչ, սանդա ուշուի աշխարհի և Եվրոպայի չեմպիոնը։ 2011թ օգոստոսին Ադրբեջանի 40–ամյա քաղաքացին Սամարայում տեղամասային ոստիկան Սամվել Մեհրաբովի հետ վիճաբանության ժամանակ դանակահարել էր նրան. Սամվելը, որովայնի հատվածում ստացած վնասվածքից, քիչ անց մահացել էր։ Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն:

Քննչական մարմինները պարզել են, որ սպանությունից հետո մարզիկը Օրենբուրգի մարզ է փախել՝ իր ազգականների մոտ։

Ձերբակալությունից հետո մարզիկն իր մեղքն ընդունել է։