ԱՄՆ-ն վիժեցնում է ԼՂ խնդիրը բանակցությունների ճանապարհով կարգավորելու հեռանկարները

13

ՀՅԴ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հաղորդում է, որ ԱՄՆ պետքարտուղարությունն իր վերջերս հրապարակված մարդու իրավունքների վերաբերյալ տարեկան զեկույցով վիժեցնում է ԼՂ խնդիրը բանակցությունների ճանապարհով կարգավորելու հեռանկարները, որտեղ նա հանդես գալով որպես միջնորդ, կրկին ձգտում է կանխորոշել Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը Բաքվի հակաժողովրդավարական պահանջներին համապատասխան:

Այս մասին տեղեկացնում է «Ասպարեզը»-ը:

ԱՄՆ պետքարտուղարության ամենամյա զեկույցում, Հայաստանին եւ Ադրբեջանին վերաբերող հատվածում նշվում է. «Էթնիկ հայ անջատողականները, Հայաստանի աջակցությամբ շարունակում են վերահսկել երկրի Լեղնային Ղարաբաղի տարածաշրջանի մեծ մասը եւ հարակից 7 ադրբեջանական տարածքները»:

Այս կապակցությամբ, ՀՅԴ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը հայտարարել է. «Այդ կարճ նախադասությամբ, որտեղ զարմանալիորեն շատ փաստական սխալներ եւ կանխակալության կան, Պետքարտուղարությունը կարող է ժողովրդավարության եւ ինքնորոշման գործը հետ տանել կես դարով կամ ավելի: Այդ ստանդարտով շարժվելու դեպքում, վերջին 50 տարում ՄԱԿ-ին անդամակցած 80 երկրներից շատ քչերին թույլ կտրվեր դառնալ ազատ ազգերի միավորման անդամ»: