ՀՀ կառավարության որոշմամբ Հայկական ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը կերկարացվի ՌԴ-ից ստացվելիք վարկավորման միջոցով:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը անդրադարձավ նաև խոսակցություններին,ըստ որոնց սույնով մենք հրաժարվում ենք նոր ատոմակայանի կառուցումից և հետաքրքրվեց ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանից, թե արդյոք որոշման ծրագիրը դա է նշանակում:
«Ոլորտում իրականացվող մեր քաղաքականությունը հետևյալն է՝ շարունակում ենք ակտիվացնել աշխատանքները նոր էներգաբլոկի կառուցման հետ: Կառուցման դանդաղեցումը ոչ թե մեզ հետ էր կապված, այլ միջազգային տնտեսական ճգնաժամով, աշխարհաքաղաքական մի շարք գործընթացներով, որը հնարավորություն չտվեց համապատասխան ֆինանսավորում ապահովել այս կայանը կառուցելու համար»,- ընդգծեց Մովսիսյանը՝ ասելով, որ աշխատանքները կակտիվանան:













