Գաղտնիք չէ, որ Հայաստանի սահմանի վրա գազի գինը լինելու է 189 դոլար, բայց սպառողը գազի համար վճարելու է կրկնակի: Այս գյուտն արեց ՀՀ էնէրգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը: Իսկ այն հարցին, թե ինչո՞ւ Հայաստանն իրանական գազից չի օգտվում, նշելով, որ այն ավելի էժան է, նախարարը պատասխանեց. «Իրանական գազը 400 դոլար է և ավելին` սահմանի վրա, ոչ թե բնակչի մոտ»:
Նշենք, որ վերջին ժամանակներում Արմեն Մովսիսյանը Իրանի հետ կապված տարաբնույթ հայտարարություններ է հնչեցվում, որոնք իրանական կողմից միշտ հերքվում են, հիշենք վերջերս ամբողջ Հայաստանում էլեկտրաէներգիայի անջատման հետ կապված Մովսիսյանի հայտարարությունը: Այսինքն՝ շատ հավանական է, որ իրանական կողմն այս մի հայտարարությունը ևս ժխտի:
var addthis_config = {“data_track_addressbar”: true};