Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման տեխնիկատնտեսական հիմնավորումներն արդեն պատրաստ են

9

Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Առաքելյանը, «Արմենպրես»-ի Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման մասին հարցին, պատասխանել է, որ երթուղու տեխնիկատնտեսական հիմնավորումներն արդեն պատրաստ են: Մասնավորապես ասել է. «Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման տեխնիկատնտեսական հիմնավորումներն արդեն պատրաստ են. Հայտնի է նաև նախագծի ֆինանսավորող կողմը: Ծրագրի իրականացման շուրջ առարկայական քննարկումները կկայանան հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համատեղ նիստի ընթացքում, որը նախատեսվում է անցկացնել ապրիլին՝ Թեհրանում: Նույն ժամկետներում նախատեսվում է նաև հարցի քննարկման եռակողմ հանդիպում: Ժամկետների առումով մենք հարցի պատասխանը կարող ենք ստանալ վերը նշված միջոցառումներից հետո»:

var addthis_config = {“data_track_addressbar”: true};