Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին քննարկումներ չեն ծավալվում: Ազգային ժողովում «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխւթյուններ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը` պատասխանելով ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հարցին:
Զոհրաբյանը նշեց, որ լուրեր են շրջանառվում, համաձայն որի՝ 1 ԿՎԺ-ի դիմաց ներկայում գործող 38 դրամ սակագինը դառնալու է 45 դրամ:
Գալստյանն էլ իր հերթին պատասխանեց. «Էներգետիկայի նախարարությունում որևէ նման քննարկումներ չեն կատարվում, նման հարցեր մենք չենք նայում: Բացի այդ, այս հարցի իրավասությունը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին է: Բայց ինչքան ես հասկանում եմ այս պահին նման քննարկումներ չկան»:
var addthis_config = {“data_track_addressbar”: true};













