Եվրասիական տնտեսական միության ֆինանսական շուկաների տարողությունը կկազմի 3 տրլն դոլար: Նման գնահատական է տվել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ Թիմուր Սուլեյմանովը: Հայտնում է «ՏԱՍՍ»-ը:
Ըստ Սուլեյմանովի՝ ԵՏՄ-ին անդամակցող պետությունների տարածքում մոտ հազար բանկ է գործում՝ 250 մլրդ դոլար կապիտալով, վարկային կազմակերպությունների ընդհանուր պաշարները կազմում են ավելի քան 8 տրլն դոլար, իսկ ֆոնդային շուկան գերազանցում է 1 տրլն դոլարը:
Սուլեյմանովը նշել է, որ ԵՏՄ-ի փոխադարձ ներդրումների ծավալը 2013թ. 2012թ.-ի համեմատությամբ աճել է 14%-ով՝ 1,6 մլրդ դոլարից մինչեւ 1,9 մլրդ դոլար:
var addthis_config = {“data_track_addressbar”: true};













