Հայաստանի կառավարությունը Եվրոպական ներդրումային բանկից կվերցնի 60 մլն եվրոյի չափով վարկը` «Հյուսիս-հարավ միջանցքի» ֆինանսական պայմանագրի շրջանակներում: Այսօր Աժ-ում հայտնեց ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը:
Փոխնախարարի խոսքով՝ նախատեսվում է վարկային միջոցներն ուղղել Լանջիկից դեպի Գյումրի ճանապարհի կառուցմանը, որը պետք է ավարտվի մինչև 2015թ.: Ըստ նրա՝ վարկի մարման ժամկետը 30 տարի է, 0.6% տոկոսադրույքով, առավելագույնը 5 մլն եվրո: Վարկի տոկոսը մեղմելու համար 12 մլն եվրոյի չափով դրամաշնորհ է տրամադրվում:
Նշենք, որ մայրուղու աշխատանքները դադարեցվել էին: Պաշտոնական տվյալներով՝ եղանակային պատճառներն ու փորձի պակասությունն էր, իսկ իրականում գումարի վատնումը:
var addthis_config = {“data_track_addressbar”: true};













