Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեն «Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող» նոր օրինագիծ է ներկայացրել խորհրդարան, տեղեկացնում է թուրքական Haberler կայքը:
Համաձայն նոր օրինագծի՝ Ցեղասպանության ժխտման համար 5 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո պատժաչափ է սահմանվելու: Բուայեն 23 պատգամավորի ստորագրությամբ օրինագիծը նոյեմբերի 4-ին հանձնել է Ֆրանսիայի խորհրդարանի ղեկավարությանը:
Նշենք, որ Վալերի Բուայեն հայտարարել էր, թե հուսով է, որ օրինագիծը շուտով կհայտնվի խորհրդարանի օրակարգում:














