Աբխազական երկաթուղու բացումը քաղաքական խնդիր է, իսկ չբացվելը մեզ չի խանգարի. Ա. Ավետիսյան

20

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ, Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության՝ Տրանսպորտի հարցերով աշխատանքային խմբի ղեկավար Արտաշես Ավետիսյանի խոսքով՝ Աբխազական երկաթուղու բացումը քաղաքական խնդիր է, և եթե երկաթգիծը չբացվի երկարատև ժամանակով, այնուամենայնիվ, Մաքսային միությանը ՀՀ-ի անդամակցության վրա էական ազդեցություն չի ունենա, քանի որ այժմ էլ են ՀՀ-ից բեռնափոխադրումներ կատարվում, բայց ոչ աբխազական երկաթգծով: Ավետիսյանը, սակայն, չժխտեց այդ երկաթգծի կարևորությունը Հայաստանի համար:

var addthis_config = {“data_track_addressbar”: true};