Արցախում զոհվել է ձյուդոյի երիտասարդական հավաքականի անդամ Գոռ Սարգսյանը

80

Արցախյան պատերազմում զոհվել է ձյուդոյի երիտասարդական հավաքականի անդամ Գոռ Սարգսյանը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

«Արցախյան ռազմաճակատում քաջաբար զոհվել է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի ՀՀ երիտասարդների հավաքականի անդամ Գոռ Սարգսյանը:

Ձյուդոյի ֆեդերացիան խորապես ցավակցում է Գոռ Սարգսյանի ընտանիքին և հարազատներին, մաղթում համբերություն։

Հանգչիր խաղաղությամբ հերոս»,-ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ: