Զոհված զինծառայողների ծնողների ակցիան ԱԺ դիմաց շարունակվում է

115

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները շարունակում են իրենց բողոքի ակցիան անցկացնել Ազգային ժողովի դիմաց` Ադրբեջանի կողմից լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսելու կապակցությամբ: Նրանք կոչ են անում ժողովրդին միանալ իրենց և ներկա իշխանություններին հեռացնել երկրի ղեկից՝ Հայաստանն այս ծանր իրավիճակից դուրս բերելու համար։

Զոհված զինծառայողների ծնողները դիմել են ՀՀ առաջին, երկրորդ, երրորդ նախագահներին ու Վեհափառին’ եկեք տեր կանգնեք մեզ ու մեր երկրին: