Զոհված զինծառայողների հարազատները փակել են Վերաքննիչ դատարանի փողոցը

130

Այսօր դատախազի չներկայանալու պատճառով զոհված զինծառայողների հարազատները փակել են Վերաքննիչ դատարանի հարակից փողոցը։

Նրանց ձեռքին կան զոհված զինծառայողների նկարներ։

Ճանապարհ փակելու պատճառը դատախազի չներկայանալն է, ինչի հետևանքով Փաշինյանի դեմ գործ հարուցելու հերթական դատական նիստը չի կայացել: Դատավորը հայտարարել է, որ ինքը ծանուցել է դատախազին:

Նշենք, որ այդ դատական նիստով զոհվածների հարազատները գործում պետք է ներգրավվեին որպես տուժողներ: Ծնողները կասկածներ ունեն, որ նիստը դիտավորյալ ձգձգում են: