Թշնամու թիրախավորման հետևանքով զոհված քաղաքացիական անձանց տվյալները

10
Մարտակերտ
Արցախի ՄԻՊ-ը իր ֆեսյբուքյան էջում հրապարակել է սեպտեմբերի 27-ից առ այսօր ադրբեջանական թիրախավորման հետևանքով մահացած քաղաքացիական անձանց տվյալները, ներառյալ՝ Մարտակերտի այսօրվա դեպքերը:
 
«Ցավակցություններս բոլոր մահացածների հարազատներին, իսկ ադրբեջանական հանցագործությունները պետք է իրենց համապատասխան գնահատականը ստանան, հանցագործներն էլ՝ պատժվեն:
 
Արցախն ու հայությունը ամուր են մեր հայրենի հողի վրա»,- գրել է նա:
 
Նրանք են` Վիկտորիա Գևորգյան, Էլլադա Բալայան, Լեսմոնիա Ստեփանյան, Էրիկ Գրիգորյան, Հրանտ Խաչատրյան, Լյուբա Մամունց, Լարիսա Մամունց: