Ժամը 8։00-12։30-ը արձանագրվել է 21 դեպք, որոնցից ընթացք է տրվել 7 դեպքի. Ոստիկանություն

22

Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկության օրը ժամը 8։00-12։30-ը արձանագրվել է 21 դեպք, որոնցից Քրեական դատարավարության օրենսգրքի 180-181 հոդվածների կարգով ընթացք է տրվել 7 դեպքի, իսկ 14-ը չեն պարունակել առերևույթ հանցագործության հատկանիշներ, ստուգվում են որպես պատահար։

Այս մասին Կենտրոնական ընտրական հանձնանժողովում ասաց ՀՀ ոստիկանության շտաբի պետ Արմեն Մկրտչյանը՝ ներկայացնելով այս պահի դրությամբ ստացված դիմումների, հաղորդումների և դրանց քննարկման արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն։

«Առերևույթ հանցագործության մասին հատկանիշներ պարունակող մեկ դեպք գրանցվել է Երևանում, իսկ մնացածը Հանրապետության տարբեր մարզերում»,- ասել է նա և հավելել, որ եղել է մեկից ավելի քվեարկելու 4 դեպք, քվեարկության գաղտնիության խախտելու 1 դեպք, գույքը դիտավորությամբ վնասելու 1 դեպք, մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք: