Ընդմիշտ կանգուն է մնալու և վերջ․ Մարտունու շրջանի ավագանու անդամը Նժդեհի արձանի լուսանկարը և տեսանյութն է տարածել

27

Արցախի Մարտունու շրջանի ավագանու անդամ Նվեր Դադամյանը ֆեյսբուքյան  իր էջում տեսանյութ ու լուսանկար է հրապարակել, որում  երևում է՝ Գարեգին Նժդեհի արձանը կանգուն է:

Հիշեցնենք, որ լուրեր էին տարածվում, թե ադրբեջանական կողմի պահանջով ռուս խաղաղապահները նախաձեռնել են Գարեգին Նժդեհի՝ Մարտունու շրջանում գտնվող արձանի ապամոնտաժումը: