Տիգրանակերտի Սուր թաղամասի Իչքալե թանգարանը, որը ներառում է 14 գրանցված շենքեր, ինչպիսիք են նահանգապետարանը, Սուրբ Գեւորգ եկեղեցին և հին բանտը, այցելուների համար բացվել է որպես Իչքալեի թանգարանային համալիր 2006-2014 թթ․ իրականացված վերականգնողական աշխատանքներից հետո և ունի գրեթե 136 հազարին մոտ ցուցանմուշներ։ Գրում է akunq.net-ը։
Տիգրանակերտի Սուր թաղամասի Իչքալե թանգարանային համալիրում, որտեղ գտնվում են տարբեր ժամանակաշրջանների շուրջ 136 հազար ցուցանմուշ, 2024թ․ իրականացվել է 257 պատմական նմուշի վերականգնում։ Թանգարանի փոխտնօրեն Մեհմեթ Չելեբին նշել է․ «Այս տարի Վերականգնման պահպանության տարածաշրջանային լաբորատորիայի կողմից արվել է 170 աշխատանք։ Դարձյալ մեր թանգարանում մեր երկու գործընկերների կողմից 87 գործ է վերականգնվել։ Ընդհանուր առմամբ այս տարի վերականգնվել է 257 պատմական հուշարձան»։
Թանգարանի այցելուները հնարավորություն ունեն տեսնել սրահներում ցուցադրվող 1615 նմուշները։ Թանգարանը, որը հիմնադրվել է 1934 թ․, վերջին տարվա ընթացքում վերականգնվել է 257 պատմական արտեֆակտ։ Թանգարանի փոխտնօրեն Մեհմեթ Չելեբին պարզաբանել է, որ տարածքում գրանցված 3 կառույցներ բաց են այցելուների համար և հավելել. «Այն տարածքը, որտեղ մենք ներկայում գտնվում ենք, հայտնի է որպես Տիգրանակերտի թանգարան, Իչքալե համալիրի տարածք։ Այն հիմնադրվել է 1934-ին։ Մենք այստեղ տեղափոխվել ենք 2014-ին։ Այն բաղկացած է 14 շենքերից։ Դրանցից երեքը բաց են ցուցադրման և այցելության համար»։