Երևան-Վիլնյուս ավիահաղորդակցությունը կբացվի դեկտեմբերի կեսերին

27
Ինքնաթիռ
Լիտվայի և Հայաստանի մայրաքաղաքները ձմռան առաջին ամսվանից կկապվեն ուղիղ ուղևորատար ավիահաղորդակցությամբ։ Տեղեկությունն այսօր հայտնվել է Լիտվայի տրանսպորտի նախարարության կայքում։

«Վիլնյուսի և Երևանի միջև օդային հաղորդակցությունը, որը կբացվի դեկտեմբերի կեսերին, կծառայի մեր երկրների միջև առավել ակտիվ համագործակցությանը, հումանիտար կապերի ամրապնդմանը, գործարարության և զբոսաշրջության ոլորտներում շփումներին»,-ասված է գերատեսչության ղեկավար Մարյուս Սկուոդիսի հայտարարության մեջ: