Երեք վիրավոր զինվորներին վիրահատել են, բոլորն անցել են հաջող

119

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ գիշերն այցելել է Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ ու հանրապետական բժշկական կենտրոն, որտեղ երեք վիրավոր զինվորներին վիրահատել են:

Դրանք բոլորն անցել են հաջող, և վիրավորներից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում: