Եռաբլուրում քանդել են «Մարտական խաչ» 1-ին աստիճանի հերոսի գերեզմանը

49

Երեկ Եռաբլուր զինվորական պանթեոնում քանդել և գողացել են  «Մարտական խաչ» 1-ին աստիճանի հերոս Նարեկ Գևորգյանի գերեզմանի շիրմաքարը, սյուները, նստարանները:

Նարեկի հայրը՝ Ռոման Գևորգյանը, այս պահին կառավարության շենքի մոտ է և պատասխան է պահանջում պատասխանատուներից։

Նրա խոսքով՝ նախորդ գիշեր եղել են Եռաբլուրում, և շիրմաքարը տեղում է եղել, այսօր ցերեկով են թուրքի նման քանդել ու տարել այն:

Ասաց, որ տեղադրելու համար հատուկ թույլտվություն էր ստացել նախկին և ներկա ՊՆ նախարարներից, պատասխանատու այլ մարմիններից, բայց եկել, տեսել են՝ ո՛չ շիրմաքարը կա, ո՛չ սյուները և ո՛չ էլ նստարանները: