Խոզնավար գյուղում այս պահին էլ լսվում են կրակոցների ձայները. ԱԹՍ է աշխատել․ Վարո Գրիգորյան

99
Խոզնավար

Սյունիքի մարզի Խոզնավար գյուղում այս պահին էլ լսվում են կրակոցների ձայները, սակայն կրակոցները գյուղի ուղղությամբ չեն: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Խոզնավար վարչական շրջանի նախկին ղեկավար Վարո Գրիգորյանը:

«Թշնամին կրակում է տարբեր զինատեսակներից, հրետանի է կիրառում, անօդաչուներ: Մեր գյուղի երկնքում էլ ենք տեսել ԱԹՍ-ներ: Այս պահին բնակիչները ապաստարաններում են, նկուղներում պատսպարված: Մեր գյուղի ուղղությամբ սնարյադ չի ընկել: Ասում են` խփել են Վերիշենին, տուն է վնասվել, Գորիսի Սդըղի գյոլի ուղղությամբ են խփել»,-ասաց նա: